02/11/2017 12:08
Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարի գրանցել է 5.1 տոկոս. վարչապետ
Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարի գրանցել է 5.1 տոկոս, ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 11.9 տոկոս, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 9.9 տոկոսով, շինարարության ծավալը նվազել է 6.4 տոկոսով», - ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ առևտրի շրջանառության ոլորտում արձանագրվել է աճ՝ 12.5 տոկոս:
«Էլեկտրաէներգիայի արտադրություն` աճ 6.5 տոկոս, միջին ամսական անվանական աշխատավարձ ավելացել է 2.4 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառություն`21.7 տոկոսով», - մանրամասնեց վարչապետը:
Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ արտահանման ոլորտում գրանցվել է 19.1 տոկոս աճի ցուցանիշ, իսկ ներմուծման ոլորտում`23.2 տոկոս ցուցանիշ: