02/11/2017 19:12
Սերխիո Ագուերոն՝ «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկու
«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում գրավելով իտալական «Նապոլիի» դարպասը, դարձել է անգլիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
Դա Ագուերոյի 178-րդ գոլն էր «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում նա անցկացրել է 264 հանդիպում:
Մինչև այս «Մանչեսթեր Սիթիի» պատմության ռմբարկուների ցուցակը գլխավորում էր Էրիկ Բրուքը, որը թիմում խաղացել է 1928-1939-ը եւ խփել 177 գոլ: Նշենք, որ միայն Ագուերոն էր, որ հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում» 1979 թվականից հետո: