02/11/2017 17:27
Թուրքական լոլիկի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստան
Արգելքի չեղարկումից հետո թուրքական լոլիկի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստան, РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանի սեզոնային բանջարեղենի և մրգերի արտահանողների միության ղեկավար Ալի Քավակը:
«Ռուսաստանին լոլիկի մատկարարումներն սկսվել են, առաջին խմբաքանակն ուղարկվել է այսօր», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ՌԴ կառավարության կայքում հրապարակվել էր որոշում, որի համաձայն՝ Ռուսաստանը նոյեմբերի 1-ից թույլատրում է թուրքական լոլիկի ներկրումը ՌԴ գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված ծավալի սահմաններում: Միաժամանակ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է հրամանի նախագիծ, ըստ որի Թուրքիայից թույլատրվում է մինչև 2017 թվականի վերջը ներկրել 50 հազար տոննայից ոչ ավելի լոլիկ: