02/11/2017 13:50
Արցախի նախագահը ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը՝ տնօրեն Ստեփան Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել կազմակերպության հայրենանվեր գործունեությունը, որի անմիջական մասնակցությամբ մեր երկրում կյանքի են կոչվել ռազմավարական տարբեր ծրագրեր՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն նաեւ ապագայում: