Պա՛պ, ես քո ականջին ամեն ինչ ասացի այդ օրը. Նորա Գրիգորյանի անկեղծ զրույցը Ալեքսանդր Գրիգորյանի մասին

03/11/2017 18:04

Պա՛պ, ես քո ականջին ամեն ինչ ասացի այդ օրը. Նորա Գրիգորյանի անկեղծ զրույցը Ալեքսանդր Գրիգորյանի մասին


Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի բացակայությամբ մեր քաղաքում ևս մեկ գույն կպակասի: Դա փաստում են բոլորը՝ արվեստակերտներն ու արվեստասերները, մարդիկ, ովքեր թատրոն են ոտք դնում՝ որպես դերասան ու հանդիսատես:

Ասում են՝ մնացողի համար առավել դժվար է, քան՝ գնացողի, քանի որ հենց նա է իր մնացյալ կյանքում պահում, փայփայում, վերհիշում ու կարոտում այն բոլոր օրերը, որոնք նրանց կապում էին: Ու չանի Աստված, որ այդ «գնացողը» քեզ համար լինի ոչ միայն ծնող, ընկեր կամ հարազատ, այլև՝ այդ բոլորի հավաքական պատկերը…

Հատկապես այս օրերին բեմադրիչ, դերասանուհի Նորա Գրիգորյանի համար դժվար էր խոսել հոր՝ Ալեքսանդր Գրիգորյանի մասին, ում հետ կապվում է իր կյանքի 24 տարիների ամեն մի օրը: Դերասանուհին պատմում էր մերթ արտասվելով, մերթ էլ այդ բոլոր պատմությունները վերհիշելով ու ժպտալով: Ամեն բառից հետո կրկնում էր՝ նա իմ Աստվածն է, մեր տան Աստվածը:

Զրուցելը դժվար էր երկուստեք, դժվար, բայց՝ անհրաժեշտ

Թատրոնն իր կյանքն էր

Նա երբեք չի ստեղծագործել կոչումների համար: Թատրոնն իր կյանքն էր, իսկ թե ինչ կոչումներ կտային՝ երկրորդական էր: Ամեն ներկայացում նոր երեխայի ծնունդ, մի նոր երջանկություն էր իր համար…

Նորան է իմ ու մեր թատրոնի հույսը

Հորս բացակայությունն ինձ համար ոչ թե մեկ գույնի, այլ՝ բոլոր գույների պակասությունն է: Նա միշտ դրական ու լավատես է եղել, իր հետ ամեն մի նոր օր մի նոր կյանք էր: Մեզ սովորեցրել էր՝ եթե նույնիսկ վիճված եք, առավոտյան «доброе утро»-ն, միասին սեղանի շուրջ նստելը պարտադիր է: Ու այդ ավանդույթը մեր ընտանիքում կշարունակվի…Նա իմ ներսում է, միշտ մեզ հետ կմնա: Մինչև իր մահը բազմաթիվ մարդկանց հետ հանդիպելիս ասում էր՝ Նորան է իմ ու մեր թատրոնի հույսը: Ու ես գիտեմ, որ երբեք չեմ հիասթափեցնի իրեն…

Միայն մորս շնորհիվ չկորցրեց կյանքի հանդեպ մեծ սերը

Վերջին շրջանում, քանի որ վատառողջ էր, ամեն օր չէր, որ թատրոն էր գնում: Սակայն հետևում էր պրեմիերաներին, անպայման ներկա էր լինում ներկայացումների հանձնմանը, նայում փորձերը, պիեսներ էր փնտրում. մինչև վերջ աշխատել ու մտածել է… Միայն մայրիկիս՝ Թամարայի շնորհիվ մինչև իր կյանքի վերջին վայրկյանը ակտիվ էր. քայլում էր, շարժվում, ուտում: Չկորցրեց իր առույգությունը, կյանքի հանդեպ մեծ սերը:

Լավագույն ընկերը կինն էր՝ Թամարա Գրիգորյանը

Մայրս ու նա շատ կապված էին, 27 տարի միասին են ապրել: Նրանց վերջին երկխոսություններից մեկը կներկացանեմ, որը նկարագրում է հորս ու մորս անսահման սերն ու նվիրվածությունը միմյանց…

Томочка?
-Да, Саш джан...
-Ты знаешь, я подумал..если я умру...
-Не начинай, Саша, ты сильный человек...
-Нет, я не об этом...я хотел сказать,если я умру...
-И что?
-Я буду по тебе скучать...

Հենց այսպիսին էր նրանց սերը…

6 զավակ ունի՝ 3 տղա և 3 աղջիկ

Հայրս 6 զավակ ու 5 թոռնիկ ունի: Ես և եղբայրս՝ Ալեքսանդրը, կրտսերներն ենք: Քույրերս՝ Զառան և Աննան, հիմա Երևան են եկել: Մինչև այս էլ էին եկել, որպեսզի հանդիպեին պապայի հետ, մեր հոգսերն ու ապրումները թեթևացնեին: Շատ են սիրել պապային, միշտ հպարտությամբ են ասել՝ մենք Գրիգորյան ենք:

Զավակները միմյանց հետ կապված են, սիրով

Մայրս միշտ աշխատել է առողջ մթնոլորտ պահել ընտանիքում, բոլորն էլ տարբեր երկրներից մեզ հյուր էին գալիս՝ իրենց թոռնիկների, երեխաների հետ միասին: Միշտ լավ ժամանակ ենք անցկացրել: Նրանք հորս երեխաները չեն, նրանք իմ ու եղբորս քույր ու եղբայրներն են: Մեր տան դրվածքն է այդպիսին, այդպես են մեզ դաստիարակել մեր ծնողները: Մենք բոլորին շատ ենք սիրում…

Միայն մի բանի համար է ափսոսել ամբողջ կյանքում

Ափսոսում էր, որ առաջին կնոջից՝ Նելլիից, չի հասցրել ներողություն խնդրել… Տարվել էր ուրիշ դերասանուհիով, ինչը նկատել էր կինն ու առանց վեճերի ու բացատրության՝ հեռացել…

Երազանք, որի մասին հաճախ էր բարձրաձայնում

Ցանկանում էր, որ իր ծննդյան տարեդարձներից մեկի ժամանակ Հայաստան գան ու իր կողքին լինեն իր բոլոր երեխաները, թոռնիկներն ու կանայք:

Ես և հայրս մտերմացանք, երբ…

Իմ ու հայրիկիս հարաբերություններն ավելի մտերիմ դարձան, երբ ինստիտուտի դասախոսները սկսեցին ինձ գովել ու նրան ուղղորդել, որ ուշադրություն դարձնի իմ աշխատանքի վրա: Ու նա դա արեց. բեմադրվեց ներկայացում, առաջարկ ստացա՝ լինել երկրորդ ռեժիսոր, զուգահեռ էինք աշխատում: Գրեթե ամեն պահի համընկնում էին իմ ու իր մտածածն ու պատկերացրածը (ժպտում է՝ հեղ.)… Մի օր այնպես ստացվեց, որ Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» պիեսում շտապ պետք է գլխավոր դերակատարուհուն փոխարինեի, ու դա ինձ համար ճակատագրական դարձավ: Շնորհավորանքներ, գովասանքներ ու դրական արձագանքներ ստացանք: Ու այդ օրվանից մեր շփումը հայր ու աղջիկ հարթությունից տեղափոխվեց նաև գործընկերների հարթություն:

Ամենակարևոր խորհուրդը՝ դստերը

Ինթ միշտ ասում էր. «Будь дипломатичней и всегда знай -ты все знаешь, но ничего не знаешь»…

«Он станет таким парнем- все завидовать будут»

Մայրս որոշեց եղբորս անունը դնել Ալեքսանդր: Պապան շատ շոյված էր… Միշտ ասում էր՝ տան տղամարդ, «моя надежда-моя сила. Он станет таким парнем- все завидовать будут»… Սաշոկս շատ դժվար ու ծանր է տանում: Գիտեմ, ներսում փոթորիկ է, բայց իրեն պինդ է պահում…

Հայրական «պատիժը»

Մեզ համար իսկական պատիժ էր նրա լռությունը: Միշտ աշխատել ենք հայրիկին չբարկացնել, թեև, մեր տանը մշտապես է առողջ մթնոլորտ եղել: Գիտեինք, որ դա էլ է նպաստում առողջացմանը:

Չէր ներում դավաճանությունը

Դա նրա համար ամենաաններելի արարքն էր: Կյանքում շատ է հանդիպել դավաճան մարդկանց, ընկերների, դերասանների… Թեև, կարող էր ներել, բայց այլևս մոտ չէր թողնի: Ես էլ այդպիսին եմ, իրպիսին…

Արկածային ճամփորդություն, որից հետո շատ էինք ծիծաղում

Վերջին տարիների ծննդյանս օրերից էր, որոշեցինք ավտոմեքենայով Վրաստան մեկնել՝ հանգստանալու: Այնտեղ քարտեզը մեզ սխալ ճանապարհ ցույց տվեց: Չգիտենք էլ, թե ինչպես սարերով, ձորերով, ջրվեժներով ու անմարդաբնակ տեղերով 20 ժամ անց հասանք տեղ: Բայց հետագայում շատ էինք ծիծաղում այս արկածային ճամփորդության վրա…

Բժիշկները 3 ամսվա կյանք էին տվել

Այն դժվար օրերին, երբ պատերազմում էինք հիվանդության դեմ, երբ բժիշկները մեզ ասել էին, որ 3 ամսվա կյանք են տալիս (արտասվում է՝ հեղ.)… այդ օրերին հատկապես, մենք անընդհատ նրա կողքին էինք, իմ զույգ բալիկներն էին նրան արթնացնում առավոտյան: Կարծում եմ՝ բացի մայրիկիցս, նաև երեխաներիս ժպիտն ու սերը ստիպեց հորս ապրել գրեթե 3 անգամ ավելի երկար կյանք…

Կյանքի վերջին օրերին՝ ամեն վայրկյան միասին

Ես ու հայրս անընդհատ խոսում էինք իմ նոր բեմադրությունից, քննարկում: Ավելի քան ակտիվ էր: Ամեն օր նախաճաշից հետո միասին մարմնամարզություն էինք անում, քայլում էինք, վերադառնում ու նստում պիեսի առաջ (սրբում է աչքերը՝ հեղ.)

Նրանք մեր կողքին էին

Այս 8 ամիսների ընթացքում ինձ ու մորս օգնել են շատերը. եղբորս հետ ամեն երեկո ֆուտբոլ էին նայում, զբոսնում: Փոքր ու մեծ՝ ցանկացած անհրաժեշտության դեպքում, ամուսինս հասնում էր, նաև՝ հին օրերը վերհիշելն ու այդ մասին խոսելն էր Էրվինի «վրա»: Դե, հայրս սիրում էր հիշողությունների գիրկն ընկնել: Սկեսուրս փորձում էր տան ինչ-որ փոքր հոգս իր վրա վերցնել: Իվետան՝ եղբորս նշանածը, նույնպես ամեն հարցում օգնական էր մեզ: Շնորհակալ եմ երեխաներիս դայակին, որ այս օրերին իրեն չխնայելով՝ օգնել ու օգնում է: Զառային ու Աննային, ովքեր ամեն օր, թեև ոչ ֆիզիկապես, բայց տեսազանգերով մեր ու հատկապես Հայրիկիս կողքին էին: Քեռիս ու քեռակինս, մայրիկիս զարմուհին ու նրա ամուսինը՝ Աննան ու Դավիթը, մեր բոլոր բարեկամներն ու ընկերները ինչ-որ բանով փորձել են մեզ օգնել ու աջակցել: Շնորհակալ եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի ու գրագետ բուժման համար, հորս վատ վիճակից երկու անգամ դուրս բերելու համար: Մեծ է երախտագիտությունս Վրաստանի մեր բարեկամներին՝ Տանիային, Նատաշային, Մադլենային, ովքեր կարողանում էին մեզ համար հայթահյթել չգտնվող դեղորայքներ: Բոլորին-բոլորին շնորհակալություն, որ օգնեցին հորս կյանքը երկարացնել…

Անցավ քնեց ու այլևս չարթնացավ

Հայրս իր հիվանդության մասին գիտեր ու մինչև վերջին վայրկյանը մեզ հետ պայքարել է: Նա մեզանից գնաց՝ ինչպես ինքն էր ուզում՝ անցավ քնեց ու այլևս չարթնացավ:

Իմ հիշողություններում նա միշտ կմնա…

Ես նրան միշտ կհիշեմ ակտիվ, կենսասեր, նոր մտահղացումներով լի անհատի: Մարդ, ով երբեք թևաթափ չէր լինում, սառն էր դատում ու ճիշտ խորհուրդներ տալիս: Նա ինձ համար Աստված է, և ես դա շեշտել եմ և՛ նախկինում, և՛ հիմա, երբ որոշել է մեզ հետևել արդեն մի քիչ հեռվից: Պապ (հուզվում է՝ հեղ.)… Ես քո ականջին ամեն ինչ ասացի այդ օրը: Վստահ եմ, դու ինձ լսել ես, դու ամեն ինչ գիտես: Իմ ներսում ես. Ես քեզ հետ եմ… Միշտ…

 

 

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է 26/11/2024 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) 26/11/2024 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին 26/11/2024 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել 26/11/2024 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 26/11/2024 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) 26/11/2024 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 26/11/2024 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն 26/11/2024 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան 26/11/2024 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել 26/11/2024 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) 26/11/2024 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) 26/11/2024 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին 26/11/2024 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 26/11/2024 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) 26/11/2024 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան 26/11/2024 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) 26/11/2024 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) 26/11/2024 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան 26/11/2024 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ 26/11/2024 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) 26/11/2024 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան 26/11/2024 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան

Տվյալ բաժնի վերջին նյութերը