03/11/2017 09:29
Կառավարությանն այլևս հաշված օրեր են մնացել. «Ժամանակ»
Կառավարությանը նյարդայնացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների որոշ մասի ընդգծված հակակառավարական վարքագիծը, և գործադիրը որոշել է սպառնալիքներով ու ակնարկներով լռեցնել նրանց։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Օրինակ՝ երեկ մամուլի միջոցով Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին զգուշացրել էին, որ կարող են բացվել նրա մարզպետության օրոք դիզելային վառելիքի հետ կապված գործերը։ Առաջիկայում նման թափանցիկ ակնարկներ կստանան նաև դաշինքի մյուս անդամները, բայց դրանց ազդեցությունն այնքան էլ էական չի լինի, որովհետև այս կառավարությանը այլևս հաշված օրեր են մնացել», - հավելել է թերթը։