03/11/2017 09:38
Սամվել Կարապետյանը «գնել» է ներդրողների ակումբի անդամներից շատերի պարտքերը. «Ժամանակ»
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված Ներդրողների ակումբը առաջիկա օրերին կբացահայտի 1 մլրդ դոլարի նորդրումային ծրագիր։
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Ներդրողների ակումբի հիմնական ներդրող և մասնակից Սամվել Կարապետյանը հանուն ակումբի կայացման «գնել» է ակումբի շատ անդամների պարտքերը։ Ավելին՝ ակումբի մի շարք անդամներ համաձայնել են մաս կազմել ակումբին Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանում նրանց այլևս չաջակցելու «սպառնալիքից» հետո։
Թերթի տեղեկություններով՝ այդ ակումբի որոշ անդամներ մինչև տասնյակ միլիոնավոր դոլարի հասնող պարտքեր ունեն Գագիկ Ծառուկյանին։ Մեկ միլիարդի ներդրումների մասին հայտարարությունն այս իմաստով գործադիրի ղեկավարի և Սամվել Կարապետյանի համար ավելի շատ խորհրդանշական իմաստ և նշանակություն ունի։