03/11/2017 09:59
«Վեոլիա ջուր» ընկերության խոսնակ. Ջրի սակագինը 6 դրամ, անկախ ամեն ինչից, պետք է բարձրանա. «Ժամանակ»
«Վեոլիա ջուր» ընկերությունը սակագնի բարձրացման բոլոր հիմնավորումները ուղարկել է ՀԾԿՀ։ Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է. «6 դրամ, անկախ ամեն ինչից, պետք է բարձրանա։ Դրան գումարած սակագնի վրա ազդում են երեք գործոն՝ սղաճը, էլեկտրաէներգիայի ակագինը և մեր կողմից վաճառված ջրի ծավալները։ Մենք Հայաստանում գործող մեթոդաբանությամբ հաշվարկել ենք և 14 թիվն ենք ստացել։ Կարող է՝ մենք սխալվել ենք։ Հանձնաժողովը կհաշվարկի և իր դիրքորոշումը կհայտնի։ Մեզնից հասնում է հայտը ներկայացնել, ներկայացրել ենք։ Եթե սխալ ենք, կճշգրտեն։ Հայտը չի կարող չբավարարել։ Մենք հո շուկայում չենք, որ հարցնենք՝ համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Կարգ կա, մեթոդաբանություն կա»։