03/11/2017 18:48
Ջիգարխանյանը մաքրում է թատրոնը. հեռացվել են տնօրենը, փեսան և զոքանչը
Ջիգարխանյանը մաքրում է թատրոնը. հեռացվել են տնօրենը, փեսան և զոքանչը: Փոփոխություններ անել դերասանը սկսել է հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո, հայտնում է VladTime-ը։
Ջիգարխանյանը 10 օր աաջ «վատ մարդկանց» կամավոր հեռանալու ժամանակ էր տվել: Նրա խոսքով՝ նրանք իրենք պետք է հասկանային, որ պետք է հեռնան: Մտածելու համար դերասանը 2-3 օր է տվել, բայց այդ ընթացքում ոչ ոք իրեն «վատ մարդկանց» շարքին չի դասել և չի հեռացել աշխատանքից: Այդ ժանանակ Ջիգարխանյանն ասել է բոլորի անունները, ում չի վստահում: Նրանց թվում են՝ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ելենա Գիլվանովան, նրա ասիստենտ Մարիա Սեմենցովան, գրական-դրամատիկ մասի կառավարիչ Նատալյա Կորնեևան: Անցանկալիների թվում են նաև դերասանի հարազատները՝ զոքանչը՝ կարի արտադրամասի ղեկավարը, փեսան՝ գլխավոր ինժեները:
Ջիգարխանյանը ոչ ոքի պաշտոնապես հեռացնելու իրավունք չունի, քանի որ միայն պատվավոր նախագահն է: Այդպիսի լիազորություն տնօրեն Գիլվանովան ունի, ում դերասանը չի վստահում և համարում է իր կնոջ մարդը, ում ազնվությանը կասկածում է: Ջիգարխանյանը ելքը գտել է՝ նամակներ է ուղարկել Մոսկվայի Դեպարտամենտ: Վերջնական որոշումն այնտեղ կընդունեն: Մեկ այլ նամակում Ջիգարխանյանը զգուշացրել է, որ «թատրոնը նեկայացնելու իրավունք չունեցող անձանց խումբը» մամլո ասուլիս է պատրաստում, որի ժամանակ մտադիր են սուտ տեղեկություններ տարածել: