03/11/2017 13:40
Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվ աշխատում են», - ասել է Ս. Լավրովը:
Ըստ նրա՝ Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարին դիրքորոշմանը՝ բոլոր հարցերի շուրջ ` առանց որևէ պահանջների բաց երկխոսության շարունակականության օգտին: