03/11/2017 12:04
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է. Շավարշ Քոչարյան
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շրջանակներում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է, բայց ժամկետների մասին դեռ հայտնի չէ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Հանդիպում նախատեսված է։ Չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Պայմանավորվածություն կլինի ու այդ մասին կհայտարարվի», - ասաց փոխնախարարը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քննարկել են Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման անցկացման հարցը:
Հանդիպումից հետո Մամեդյարովը նշել էր, որ նոյեմբերի 16-ին Մոսկվայում ինքը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Ես խոսել եմ ՌԴ արտգործնախարարի հետ: Առաջարկ կա հանդիպում անցկացնել եռակողմ ֆորմատով: Մենք համաձայնել ենք նման հանդիպում անցկացնել», - ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը: