03/11/2017 11:01
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,51 տոկոսով՝ հասնելով 54,82 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,43 տոկոսով՝ հասնելով 60.88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: