03/11/2017 20:22
ԱՄՆ-ում անցկացվել է տիրոնազավրերի մրցավազք (Տեսանյութ)
Տիրանոզավրերի հագուստով մարդկանց բազմությունը վազք է կազմակերպել ամերիկյան Թեննեսիի նահանգի Նեշվիլ քաղաքով, հայտնել Է UPI-ն:
«Սողունները» հատել են Ջոն Սայգենթալերի անվան կամուրջը, որը նախատեսված է հետիոտների համար, այնուհետև վազել են նեշվիլյան Բրոդվեյով՝ քանթրի ամերիկյան երաժշտության մայրաքաղաքով: Վազքն անցկացվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ դինոզավրերի վերազգեստավորվելու սիրահարները Նեշվիլում հավաքվել էին մեկ տարի առաջ:
Վազքի կազմակերպիչները նշում են, որ միջոցառմանը մասնակցել Է առնվազն 25 մարդ: Նրանք չեն բացառում, որ ևս մեկ վազք կկազմակերպեն Ծննդյան տոներից առաջ կամ Սուրբ Պատրիկի օրը: 1905 թվականին իր հայտնաբերվելուց հետո տիրանոզավրը դարձել է առավել մեծ ժողովրդականություն վայելող դինոզավրերի տեսակներից մեկը: Նա հայտնվում է«Կինգ-Քոնգ» (1933 թ.) ֆիլմում և հանգուցային դեր Է խաղում «Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգում» (1993 թ.) ու նրա շարունակություններում, այդ թվում՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ժապավենում, որը թողարկվել Է 2015 թվականին: