04/11/2017 09:37
Իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը՝ ըստ ամենայնի վախենալով հանրության արձագանքից։ Այժմ քննարկվում է մի կոմպրոմիսային տարբերակ, ըստ որի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Վեոլիա ջուր» ընկերության հայտը՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ, փոխարենը պետությունը կնվազեցնի ընկերության վարձակալական գումարը։
«Այս պարագայում, փաստորեն, ոչ թե քաղաքացին է ամսական կտրվածքով ավել գումար վճարելու, այլ տուժելու է մեր հարկերից ձևավորված պետբյուջեն», - մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: