04/11/2017 14:19
Լապշին. Անձի պաշտամունքի, հանրության ընդհանուր մարազմի աստիճանով Ադրբեջանը նման է Գամբիային
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է կատարել՝ Ադրբեջանը համեմատելով Գամբիայի հետ:
«Հայ ընկերներս ինձ հարցնում են՝ հիմնվելով հարյուրավոր երկրներ կատարած ճանապարհորդությունների քո փորձին, ո՞ր երկրին է ամենից շատ նման Ադրբեջանը: Հայերը Ադրբեջան ճամփորդել չեն կարող, դրա համար էլ հարցը տեղին է: Պատասխանում եմ. անձի պաշտամունքի, ընդդիմության և ԶԼՄ-ների հանդեպ հալածանքով, հանրության ընդհանուր մարազմի աստիճանով՝ նրանք ամենից շատ նման են աֆրիկյան Գամբիա երկրին», - նշել է նա:
Ա.Լապշինը նաև օրինակ է բերել՝ ներկայացնելով իր տպավորությունները Գամբիա այցելության ժամանակ: