04/11/2017 15:25
Բակո Սահակյանն այցելել է Հադրութ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Հադրութի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակին և մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Երկրի ղեկավարը կարևորել է աշխատանքների համակարգման բարձր մակարդակի պահպանումն ու համապատասխան հանձնարարականներ տվել դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ։