04/11/2017 14:02
Բեյլը մասնակցել է «Ռեալի» մարզման ընդհանուր խմբում
«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն ուրբաթ մասնակցել է թիմի մարզմանն ընդհանուր խմբում, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով ակումբի մամուլի ծառայության:
Ուելսցին ապաքինվել է վնասվածքից, որը ստացել էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում Դորտմունդի «Բորուսիայի» (3:1) հետ կայացած խաղում:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, պաշտպաններ Ռաֆայել Վարանն ու Դանիել Կարվախալը մասնակցել են մարզման առաջին հատվածին:
Մարզմանը չեն մասնակցել դարպասապահներ Կեյլոր Նավասը և Լուկա Զիդանը, ինչպես նաև կիսապաշտպան Մատեո Կովաչիչը: Բոլորն էլ բաց են թողել մարզումը վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ «Ռեալն» Իսպանիայի առաջնության շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 5-ին` սեփական հարկի տակ մրցելով «Լաս Պալմասի» հետ:
⚽