06/11/2017 14:50
Իրաքը 45 տարվա ընթացքում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին
Իրաքի ներկայացուցիչը վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին, որը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Լաս-Վեգասում, հայտնել Է SHAFAQ News-ը, փոխանցում է Lenta.ru-ն:
Մրցույթին կմեկնի 27-ամյա Սառա Այդանը: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել Բաղդադում անցկացված գեղեցկության մրցույթում: Պարզվել է, որ հաղթողն ամուսնացած է, ուստի նրան որակազրկել են, իսկ ԱՄՆ ուղևորվելու իրավունքն ստացել է Այդանը: Վերջին անգամ Իրաքը «Միսս Տիեզերք» մրցույթին մասնակցել է 1972 թվականին: Այն ժամանակ Պուերտո Ռիկոյում երկիրը ներկայացրել էր Վայդան Սուլեյմանը:
«Միսս Տիեզերքը» գեղեցկության ամենամյա մրցույթ է, որոնց մասնակցում են ազգային մրցույթների հաղթողները: Այդ մրցույթի տիտղոսակրի հետ կնքվում է մեկամյա պարտավորագիր, որից հետո նա գովազդային նպատակներով շրջում է աշխարհում:
O quadro está quase fechado: #MissUniverso2017 #SarahIdan #MissIraque #CandidatasNacionais… https://t.co/zEJnc8Eokv pic.twitter.com/8zqaDDkZQc
— João Eduardo Lima (@tvenanalise) November 4, 2017