06/11/2017 13:43
«Չելսին» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լոնդոնի «Չելսիին»: Խաղն ավարտվել է տանտերի 1:0 հաշվով հաղթանակով, փոխանցում է Championat.com-ը:
Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան՝ 55 րոպեին:
Այս խաղից հետո «Չելսին» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում՝ իր վաստակած 23 միավորով: