06/11/2017 11:13
Պնդումը, թե սոցիալական վիճակը վատթարացել է, ավելի շատ էմոցիա է պարունակում, քան՝ հիմնավորում. Փոխնախարարը՝ պատգամավորին
2018- բյուջեով սոցիալական պաշտապնության ոլորտին տրամադրվող ծախսերը նվազել են 362 մլն դրամով, մինչդեռ ժողովրդի սոցիալական վիճակն օրեցօր վատթարանում է, 2018-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատագմավոր Գևորգ Պետրոսյանը։
«Արդոք սա չի հակասում Սահմանադրության այն դրույթին, որ ՀՀ-ում մեծագույն արժեքը մարդն է, բայց նվազեցնում ենք այդ թիրախը ապահովելու ծախսերը», - նշեց պատգամավորը։
Ի պատասխան ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ Սահմանադրության հետ հակասություն չի տեսնում։
«Սոցիալական պաշտպնության բնագավառի ծախսերը, չափազանց կարևոր լինելով, չեն փոխարինում մարդուն՝ աշխատելով իր կենսամարկարդակը բարձրացնելու հնարավորություն տվող ծրագրերին։ Ասում եք վատացել է, բայց ինչո՞վ է վատացել։ Ձեր դիտարկմանը, թե մեկը, ով կարող է պնդել, որ վիճակը չի վատթարացել, ուրեմն ոչ թե ապրում է Հայաստանում, այլ պարզապես գտնվում է այստեղ: Կարող եմ ասել, որ գործազրկությունն այս տարվա առաջին կիսամայում եթե 19 տոկոս էր, ապա հիմա դարձել է 17.8 տոկոս։ Ակտիվ բնակչության թիվն աճել է։ Այն մարդիկ, ովքեր առաջ աշխատանք չուենին և հիմա աշխատանք ունեն, իրենց համար սոցիալական վիճակը լավացե՞լ է, թե՞ վատացել։ Միայն պնդումը, որ վատացել է, ավելի շատ իր մեջ էմոցիա է պարունակում, քան՝ հիմանվորում, որովհետև հիմնավորում են թվերը, - նշեց փոխնախարարը։
Մինչդեռ Գևորգ Պետրոսյանը հակադարձեց՝ պնդելով, որ եթե աշխատավարձն ու թոշակը չեն ավելացել, ապա լավացման մասին խոսք լինել չի կարող։
«Դուք ասում եք` այս բյուջեն ուղղված է կապիտալ ներդրումներին: Կներեք, եթե պետությունը նույնացնում ենք ընտանիքի հետ, ես պետք է մի զուգահեռ բերեմ: Սա նույնն է, երբ ընտանիքի հայրը կանգնի ասի, բնակարանը պետք է վերանորոգենք մյուս տարի, հետևաբար ոչ պետք է հաց ուտենք, ոչ հագուստ գնենք: Սա ի՞նչ մոտեցում է։ Շեշտը դնել միայն մի ուղղության վրա, չի կարելի», - նշեց Պետրոսյանը։