06/11/2017 15:19
Մոուրինյուն բացատրել է, թե ինչու չի սեղմել Կոնտեի ձեռքը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն հարցին, թե ինչու ինքը չի սեղմել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ձեռքն ԱՊԼ-ի 11-րդ տուրի խաղից հետո, հայտնում է Championat.com-ը: Խաղն ավարտվել էր 1:0՝ հոգուտ «Չելսիի»:
«Ես պետք է Կոնտեի հետևից վազեի մինչև դաշտի կենտրոն, որպեսզի սեղմե՞ի նրա ձեռքը: Ես այնտեղ էի, սեղմեցի նրա մարզչական շտաբի ներկայացուցիչներից մեկի ձեռքը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ նրա օգնականներից մեկի հետ ձեռքսեղմամբ, ես կատարեցի իմ պարտքը: Ես չեմ կարող վազել Կոնտեի հետևից: Ինչու՞ պետք է սպասեմ թունելի մոտ: Իսկ նա ո՞չ: Ոչ մի խնդիր չեմ տեսնում: Դուք եք միշտ անհանգստանում», - Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: