07/11/2017 09:39
Հայաստանում հունվարից սեպտեմբեր տնտեսական ակտիվությունը եղել է 5.1 տոկոս. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը սկսել են դանդաղել։ ԱՎԾ հերթական հրապարակման համաձայն՝ այս տարվա ինը՝ հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով մեր երկրում տնտեսական ակտիվությունը եղել է 5.1 տոկոս։
«Սեպտեմբերը չհաշված՝ այս տարվա ամենացածր՝ 5.7 տոկոս աճը գրանցվել է մայիս ամիսն, իսկ տարվա կտրվածքով կանխատեսվում էր 4.3 տոկոս աճ», - հավելել է թերթը։