07/11/2017 13:38
«Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին՝ Ռոնալդուի հետ պայմանագրի ավարտից հետո, կամ էլ ավելի վաղ
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի մոռանում «Բարսելոնի» նախկին հարձակվող Նեյմարի մասին, ով այս ամառ տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է Championat.com-ը` հղում անելով Mundo Deportivo-ին:
Պերեսը դեռևս չի համակերպվում այն մտքի հետ, թե ինչպես կատալոնական ակումբի նախկին ղեկավար Սանդրո Ռոսելը 2013 թվականին խանգարեց իրեն ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին «Սանթոսից»: Արդյունքում, Նեյմարը տեղափոխվեց կապտա-նռնագույնների կազմ, իսկ ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրա տրանսֆերը գնեց 222 մլն եվրոյի դիմաց:
Աղբյուրի ունեցած տեղեկությունով՝ Պերեսն արդեն հանդիպել է Նեյմարի հոր հետ, որպեսզի քննարկի ֆուտբոլիստի տեղափոխությունն «Արքայական ակումբ»: Մտքերից մեկն այն է, որ Նեյմարը «Ռեալում» սկսի խաղալ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` 2021 թվականի պայմանագրի ավարտից անմիջապես հետո: Չնայած, «Ռեալում» դեմ չեն, որ տեղափոխությունն ավելի շուտ կայանա:
ՊՍԺ-ն իր հերթին մտադիր չէ Նեյմարին տրանսֆերի հանել: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին իր աշխատակիցներին հանձնարարել է անել ամեն բան, որպեսզի բրազիլացին իրեն միանգամայն հարմարավետ զգա ՊՍԺ-ում:
Նեյմարի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: