07/11/2017 12:08
Զլատան Իբրահիմովիչը խախտել է կանոնակարգը «Մալմյոյին» չեմպիոնական գավաթը հանձնելու ժամանակ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն օգնել է իր հարազատ ակումբին` «Մալմյոյին» տոնել Շվեդիայի առաջնությունում տարած 20-րդ հաղթանակը, փոխանցում է Championat.com-ը:
Ակումբի երկրպագուներն Իբրահիմովիչին դիմավորել են ծափողջույններով, երբ վերջինս խաղադաշտ է դուրս եկել չեմպիոննական գավաթը ձեռքին:
Դրանից հետո նա խախտել է կանոնակարգը` անտարբերությամբ անցնելով Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կառլ-Էրիկ Նիլսոնի կողքով, ով պետք է տրամադրեր չեմպիոնական գավաթը թիմի ավագ Մարկուս Ռոզենբերգին: Դրա փոխարեն Իբրահիմովիչն իր մոտ է հրավիրել Ռոզենբերգին, ինչից հետո գավաթը հանձնել է թիմին:
Tack för leveransen, Zlatan! pic.twitter.com/bhCKbYXHAU
— Malmö FF (@Malmo_FF) November 5, 2017