07/11/2017 14:45
«Էմերսոն» լարային քառյակը նոյեմբերի 11-ին հանդես կգա Երևանում (Տեսանյութ)
«Երևանյան Հեռանկարներ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին հանդես է եկել քառակի Գրեմմի դափնեկիր սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Նոյեմբերի 11-ին փառատոնը կներկայացնի դասական երաժշտության մեկ այլ գերաստղի` 9 անգամ «Գրեմմի» ստացած Էմերսոն լարային քառյակին:
Նյու Յորքում հիմնադրված խումբը, շուրջ հինգ տասնամյակ համարվում է կատարելության խորհրդանիշ և կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող: Սա Էմերսոնի առաջին այցն է այս աշխարհամաս:
Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Էվգենի Կիսինի մենահամերգով: