07/11/2017 16:28
Մոուրինյուն ամռանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է բրիտանացի լրագրող Թոմ Մակդերմոտը: Պորտուգալացի մասնագետը դժգոհ է անգլիական ակումբում տեղի ունեցող որոշ բաներից, փոխանցում է Championat.com-ը:
Նա կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Մանչեսթերից և տեղափոխվել «Յուվենթուս»:
Manchester Evening News-ի համաձայն՝ 54-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել պորտուգալացու գործակալի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Մոուրինյուի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին: