07/11/2017 17:54
ՀՀ սպորտի փոխնախարարը Պուտինի պատվոգրի է արժանացել
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն արժանացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվոգրի, որն այսօր նրան հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահի 2017 թվականի հուլիսի 17-ի արձանագրային որոշման համաձայն ԱՊՀ մասնակից պետությունների նախարարությունների և գերատեսչությությունների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ԱՊՀ ամրապնդման և զարգացման գործում ակտիվ գործունեության համար արժանացել են պատվոգրերի: