08/11/2017 16:35
ԵՊՀ-ն հերքում է. դասախոսներին չեն հրամայել հրապարակավ չարտահայտվել բանակին և տարկետմանը վերաբերող հարցերի շուրջ
Երևանի պետական համալսարանից հերքում են, թե այօր ԲՈՒՀ-ում հրաման է արձակվել, որով արգելվում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին և տարկետման վերաբերող հարցերի շուրջ:
«Նման բան չկա, կտրականապես հերքում եմ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը։
Նշենք, որ նման գրառում Facebook-յան իր էջում արել է Յուլիա Անտոնյանը, ով ԵՊՀ աշխատակից է։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, եկեք համալսարանում շրջեք, զրուցեք, եթե ինձ չեք հավաոտւմ, հավատում եք Facebook-ում գրառում կատարող աշխատակցին», - ասաց Կարեն Գրիգորյանը։
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետն ընդգծեց՝ «ճշմարտությունը մեկն է ու նման հրաման ԵՊՀ-ում չի արձակվել»։