Չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքները կհամարվեն բազմազավակ

08/11/2017 13:17

Չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքները կհամարվեն բազմազավակ


Բազմազավակ ընտանիքների խնդիրները, նրանց հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու բազմազավակության խրախուսումը մեր երկրում այսօր կարևորագույն հարցի է վերածվել. հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:

Վերջինիս խոսքով՝ բազմազավակ ընտանիքների խնդիրը մշտապես գտնվել և գտնվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիտանկյունում: Վերջիններիս հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու ի վերջո բազմազավակության խրախուսումը մեր երկրում այսօր կարևորագույն հարցի է վերածվել:

Վանիկ Բաբաջանյանն, անդրադառնալով «բազմազավակ ընտանիք» բնորոշմանը և «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծին, նշել է, որ բազմազավակ ընտանիքը մեր հասարակության միջինից ավելի բարձր տարիք ունեցող անձանց մոտ ասոցացվում է խորհրդային հին ու բարի ժամանակներում իրականացվող միջոցառումների հետ, երբ սոցիալական պաշտպանության համակարգը բավականին շռայլ է գտնվել ընտանիքների այն տիպի նկատմամբ, որոնք ունեցել են որոշակի թվով երեխաներ: Խորհրդային Հայաստանում նույնպես բազմազավակությունն օրենսդրական ճանապարհով կարգավորվել է և 4 ու ավելի երեխա ունեցող ընտանիքները համարվել են բազմազավակ ընտանիքներ և պետությունից ստացել են որոշակի երաշխիքներ ու սոցիալական աջակցության որոշակի տեսակներ:

«Բազմազավակ ընտանիքների արժևորումը ներկա պահին նախ և առաջ պետք է կապել Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի հետ: Ընդ որում այստեղ խոսքը պետք է կապել ոչ միայն ծնունդերի թվաքանակի և  ծնելիության հետ ընդհանրապես, այլև շատ երեխա ունեցող ընտանիքներում մարդկային կապիտալի բարձր որակ ստեղծելու տեսլականի հետ: Ցավոք, այսօր Հայաստանում բազմազավակ ընտանիք հասկացությունն ասոցացվում է աղքատության հետ: Իհարկե աղքատության հետ ասոցացումն իր մեջ ունի ճշմարտության հատիկ և հիմքեր, ինչը փաստված է նաև վիճակագրությամբ: Մարդահամարի վերջին 2011 թ.-ի տվյալների համաձայն 4 և ավել երեխա ունեն շուրջ 7400 ընտանիքներ, իսկ դրանցից շուրջ 6400 ընտանիք համարվում է անապահով և հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և համապատասխանաբար ստանում է ընտանեկան նպաստ»,-ասել է պաշտոնյան:

Նրա հավաստմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պարբերաբար իրականացվել են ընտանիքների, այդ թվում նաև բազմազավակ ընտանիքների կարիքների գնահատում և պայմանավորված նաև սահմանադրական փոփոխություններով, որում բազմազավակությունը դիտվել է որպես մարդու իրավունք, նախարարության կողմից մշակվել և ներկայումս հանրային քննարկման փուլում է գտնվում «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է նախ և առաջ սահմանել, թե հանրապետությունում որն է համարվելու բազմազավակ ընտանիք և աջակցության ինչպիսի տեսակներ է ստանալու:

«Նախարարության կողմից մշակված նախագծով բազմազավակ է համարվելու 1 ամուսնական զույգի՝ մայրիկի և հայրիկի խնամքի տակ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը, ընդ որում խնդրում եմ ուշադրություն դարձնել 1 նրբությա՝ կա ընտանիք և կա տնային տնտեսություն, ընտանիքը մեկ ամուսնական զույգի խնամքի ներքո գտնվող երեխաներով ընտանիքներն են, իսկ տնային տնտեսությունում հնարավոր է լինեն շատ երեխաներ, բայց լինեն տարբեր ամուսնական զույգերից: Եթե հաշվի առնենք այդ յուրահատկությունը, ապա ներկայումս 4 և ավելի երեխա ունեցող տնային տնտեսությունների թիվը կրկնակի ավել է, քան ընտանիքներինը»,-նշել է Վանիկ Բաբաջանյանը:

Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Բաբաջանյանը նշել է, որ օրենքով սահմանվում են այն նպատակները, որոնց մեր հանրապետությունն ուզում է հասնել, ընդհուպ մինչև ժողովրդագրական իրավիճակի բարելավում և սահմանվում են աջակցության այն տեսակները, որոնք անհրաժեշտ կլինեն բազմազավակ ընտանիքներին և կնպաստեն նրանց կյանքի որակի բարելավմանը:

Մանրամասնելով աջակցության տեսակները՝ պաշտոնյան ընդգծել է, որ աջակցության առաջին տեսակը, որը հիմա էլ է տրամադրվում, սոցիալական աջակցությունն է: «Սակայն օրենքի հիմնական գաղափարը հետևյալն է՝ ինչպես անել, որ աղքատ ընտանիքը դառնա ինքնապահով ընտանիք, որովհետև նպաստ կարելի է տալ կրկնակի ավելի և անվերջ, բայց դա ընտանիքի համար որևէ հեռանկարային հարց չի լուծելու: Հիմնական մեխը ինքնապահովումն է, այնպես անել, որ տվյալ ընտանիքն իր ուժերով կարողանա հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները, և այդ կապակցությամբ մենք տեսնում ենք հիմնական ուղղությունը տվյալ ընտանիքի սեփական աշխատանքը սկսելու հնարավորությունների զարգացման մեջ»,-շեշտել է պաշտոնյան:

Հաջորդ կարևոր աջակցության տեսակը առողջապահական ոլորտում է և չնայած նրան, որ ներկայում  բազմազավակ ընտանիքի երեխաները ստանում են արտոնյալ պայմաններով բուժսպասարկում, ըստ զրուցակցի, այդ ամենը պետք  դրվի լիակատար օրենսդրական ուղու վրա, և երեխաների հետ միասին նաև ծնողները պետք է ստանան բուժսպասարկում, քանի որ հաջողությունների կարող է հասնել այն ընտանիքը, որը առողջ և կենսունակ:

Ուղղության մյուս տեսակը, որը նախատեսված է օրենքի նախագծով, բնակարանային ապահովությունն է: Նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն, բազմազավակ 7400 ընտանիքների 70  տոկոսն ապրում է գերբեռնված բնակարաններում կամ բնակելի տներում: Այս խնդրի կարգավորման ուղղությամբ նախատեսվում է այսօր իրականացվող և ապագայում իրականացվելիք պետական նպատակային ծրագրերում այդ ընտանիքների առաջնահերթ ընդգրկումը, և բնակարանների գնման կամ շինարարության համար արտոնյալ պայմաններով վարկի տրամադրումը:

Խոսելով օրենքի նախագծի մշակման ընթացքից՝ Բաբաջանյանը նշել է, որ աշխատանքներում ակտիվ ներգրավված են եղել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, հաշվի է առնվել միջազգային փորձը՝ ինչպես նախկին ԽՍՀՄ երկրների, այնպես էլ եվրոպական երկրների՝ Ռուսաստանի, Գերմանիայի,  Ֆրանսիային, Միացյալ Նահանգների և այլն: Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի քննարկման համար նախատեսված միասնական պորտալում՝ e-draft.am կայքում, նախատեսվում են հանրային քննարկումներ հասարակական կազմակերպությունների և բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչների հետ:

Ամփոփելով խոսքը՝ Վանիկ Բաբաջանյանը նշել է, որ չպետք է սահմանափակվել միայն օրենքի ընդունմամբ և կիրառմամբ. «Դա դեռևս գործի մի մասն է, մեզ անհրաժեշտ է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական հետագա առաջընթացը տեսնել զարգացման համապատկերում, եթե մենք սահմանենք ընտանիքի շեմ, ընտանիքը ստանա որոշակի աջակցություն, բայց աջակցության սահմաններից դուրս ունենանք ոչ բարենպաստ պատկեր, մենք հաջողության դժվար թե հասնենք: Մեկ օրենքի շրջանակներում ընտանիքի մեկ տիպին տրամադրվելիք աջակցության շրջանակներում մենք ի սկզբանե հաշիվ ենք տվել մեզ, որ ի վիճակի չենք լինելու բավարարելու նրանց բոլոր պահանջմունքները, բայց ունենք հիմնական պահանջմունքները բավարարելու հավակնություն»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն Այսօր, 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց Այսօր, 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել Այսօր, 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Այսօր, 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար Այսօր, 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին Այսօր, 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել Այսօր, 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ Այսօր, 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան Այսօր, 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Այսօր, 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Այսօր, 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է Այսօր, 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Այսօր, 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Այսօր, 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը Այսօր, 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ Այսօր, 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել Այսօր, 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) Այսօր, 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ 23/11/2024 17:00 Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո 23/11/2024 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում 23/11/2024 16:19 Օկուպացված Արցախում թշնամին մշակութային գենոցիդ է իրականացնում 23/11/2024 15:52 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 23/11/2024 15:48 Ուկրաինայի հարցով պետք է կայացվի կոլեկտիվ որոշում. Մերկել 23/11/2024 15:43 «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան 23/11/2024 15:27 Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան 23/11/2024 15:21 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան 23/11/2024 15:06 «Iveco» բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է գետում. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները 23/11/2024 14:40 Վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը. նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա. Անդրեասյան 23/11/2024 14:33 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ ներկայացած քաղաքացու մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 23/11/2024 14:20 Մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել․ Ղազանչյանը՝ Ավստրիայի հետ հանդիպման մասին 23/11/2024 13:53 Փաշինյանը, «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ, կրկնեց Ադրբեջանի հայտնի քաղաքական գործչի խոսքը. Հայկ Մամիջանյան 23/11/2024 13:50 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 23/11/2024 13:41 Փաշինյանը Սահմանադրության 6 հոդված խախտեց. բավարար հիմք է քրեական հետապնդման, իմպիչմենթի համար. Սուրեն Սուրենյանց 23/11/2024 13:16 Փաշինյանն ամեն ինչից հրաժարվել է․ Ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել. Ժաննա Ալեքսանյան 23/11/2024 13:13 Բախվել են «Range Rover»-ն և «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվելով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր կա 23/11/2024 13:04 Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով 23/11/2024 12:52 Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում 23/11/2024 12:46 Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը (Լուսանկարներ, Տեսանյութ) 23/11/2024 12:35 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 23/11/2024 12:21 Չի բացառվում, որ այս հարցազրույցով Փաշինյանը թիմին ակնարկում էր՝ ինքն ստացել է անվտանգության երաշխիք. Հակոբ Բադալյան 23/11/2024 12:07 Սթրեսի և կոնֆլիկտների կառավարում․ մեկնարկել է դատախազների համար նախատեսված դասընթացի 2-րդ փուլը 23/11/2024 11:47 Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ 23/11/2024 11:30 Ս․ Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրն է 23/11/2024 11:20 «Գոյի» փակման փորձը սպառնում է ազգային մշակութային կենտրոնների գոյությանը․ դատական նիստին ընդառաջ 23/11/2024 11:00 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 23/11/2024 10:55 Հայաստանը շարունակում է ամուր կանգնել ֆաշիզմի ժամանակակից դրսևորումների դեմ պայքարում․ Դերզյան 23/11/2024 10:41 Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին. Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքի մասին 23/11/2024 10:38 Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի խնդրահարույց հայտարարության մասին 23/11/2024 10:24 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 23/11/2024 10:18 Նոր հայեցակարգով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ պետք է կրճատվի․ Աբրահամյանի վարկածով՝ դա պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով 23/11/2024 09:56 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 23/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 23/11/2024 09:24 «Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին» 23/11/2024 09:22 «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին 23/11/2024 09:21 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էգար Ղազարյանը 23/11/2024 09:19 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում 23/11/2024 09:18 «Փաստ». Նպատակը՝ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի ՔՊ-ական թիմ 23/11/2024 09:15 «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից 23/11/2024 09:12 «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան 23/11/2024 09:07 «Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության 23/11/2024 09:04 «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նոր պաշտոնների նշանակի 23/11/2024 09:00 «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը 23/11/2024 08:57 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակների միջոցառումները 23/11/2024 00:00 Փաշինյանը հավասարության նշան դրեց մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի քարոզչական փուչիկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև (Տեսանյութ) 22/11/2024 23:40 «Կարող ենք գնալ նման գործարքի»․ Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» 22/11/2024 23:19 Փաշինյանն առաջարկում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել արագաչափերի հարցով 22/11/2024 23:05 Փաշինյանը որոշել է՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 22/11/2024 22:50 «Այո, կիրակի օրը»․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով, լուրը պաշտոնյաներին գրավոր է հայտնել՝ ելնելով իր փորձից 22/11/2024 22:33 Փաշինյանն ասաց՝ շատ է գնահատում իր կողմից պաշտոնանկ արված պաշտոնյաներին 22/11/2024 22:11 «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 22/11/2024 21:51 «ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը». ՊՆ 22/11/2024 21:34 Երևանում ընթացող «Սառը միաձուլման 50-ամյակը» գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականներ 22/11/2024 21:14 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում 22/11/2024 20:57 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 20:42 Դատապարտյալի համար նախատեսված աղցանում հայտնաբերվել է 31 գրամ թմրանյութ 22/11/2024 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր 22/11/2024 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով 22/11/2024 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց 22/11/2024 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր 22/11/2024 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել 22/11/2024 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News 22/11/2024 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան 22/11/2024 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման 22/11/2024 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը