08/11/2017 10:53
Մեր պայքարն ուղղված է տարկետման ինստիտուտի պահպանմանը, ոչ թե ծառայելուն կամ չծառայելուն. Ուսանողները շարունակում են դասադուլը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներն այսօր առավոտից կրկին դասադուլ են անցկացնում:
«Դասադուլ», «Տարկետում լինելու ա». «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ԵՊՀ-ում այս կարգախոսներով շարունակում են իրենց բողոքի ակցիան։
Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենց պայքարն ուղղված է տարկետման ինստիտուտի պահպանմանը, այլ ոչ թե՝ ծառայելուն կամ չծառայելուն։