08/11/2017 09:48
Դասադուլ անող ուսանողները ներկայացրել են պատճառները, թե ինչու չեն մասնակցել Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը. ՀԺ
ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ զանգահարել են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին և հրավիրել հանդիպման: Վերջիններս, սակայն, մերժել էին հրավերը:
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հրավերը մերժելու մի քանի պատճառ է նշել: Նախ, որ պարզ չի եղել հանդիպման ձևաչափը, հայտնի չի եղել նաև, թե ովքեր են մասնակցելու այդ հանդիպմանը: Ինչպես նաև հրավերը մերժելու հիմք է հանդիսացել այն, որ Պաշտպանության նախարարությունից ասել են՝ հանդիպմանը կարող է մասնակցել նախաձեռնության անդամներից առավելագույնը 4 հոգի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: