08/11/2017 09:56
«Վերևներում» «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ով որտեղ է նստելու 18-ից հետո. «Հրապարակ»
Պարզվում է` «վերևներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլև, թե ով որտեղ է նստելու 18-ից հետո: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Որոշվել է` Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում` նախագահականում, բայց որպես վարչապետ: Կարեն Կարապետյանը, որպես առաջին փոխվարչապետ, կշարունակի նստել կառավարությունում։
Դրա համար էլ վերանորոգվում են նրա սենյակը և կառավարության որոշակի հարկաբաժիններ: ՀՀ ապագա նախագահը, ըստ մեր տեղեկությունների, կնստի Անվտանգության խորհրդի «գեղատեսիլ» շենքում, ուր ժամանակին նստում էր Արթուր Բաղդասարյանը:
Որոշ տեղեկություններով, քանի որ Արմեն Գևորգյանը կստանձնի փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նա էլ կշարունակի նստել Բաղրամյան 26-ում: Դատելով նստավայրից՝ կառավարման բուրգում ոչինչ չի փոխվելու», - գրել է թերթը։