08/11/2017 11:39
Դասադուլ հայտարարած ուսանողները երթով շարժվում են ԿԳՆ՝ «պատմական» ակցիա անցկացնելու
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության աջակից, տարկետման իրավունքի վերացման դեմ պայաքարող ուսանողները Երևանի պետական համալսարանից որոշել են երթով շարժվել Կրթության և գիտության նախարարության մոտ, որտեղ, իրենց խոսքով, «պատմական» ակցիա են անցկացնելու` ևս մեկ անգամ ներկայացնելով իրենց պահանջները:
Երթից առաջ ուսանողները հանդես եկան հայտարարություններով՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց պայքարը ծառայության դեմ չէ և իրենք չեն ցանկանում խուսափել ծառայությունից:
«Մեր շարքերում, մեր կողքին կանգնած տղաների մեջ շատերն արդեն իսկ ծառայել են», - նշեցին ուսանողները: