08/11/2017 13:11
Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքով կանայք տավարի մսից պատրաստված բիկինի են հագել
Miss BumBum մրցույթի մասնակից կանայք, որտեղ որոշում են Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքն ունեցող կնոջը, լուսանկարվել են հում մսից պատրաստված լողազգեստներով, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Huffington Post-ին:
Նկարահանումը տևել է մոտ ութ ժամ: Մասնակիցների հագած տավարի մսի միագումար քաշը կազմել է 50 կիլոգրամ:
Լուսանկարները զետեղված են մրցույթի հրավիրատոմսերի վրա: Կազմակերպիչները նշում են, որ տավարի մսից լողազգեստները լուսաբանում են «Կանայք պարզապես մսի կտոր չեն» պնդումը:
Miss BumBum մրցույթը Բրազիլիայում անցկացվում է 7-րդ անգամ: Դրա պայմաններն արգելում են պլաստիկ վիրահատությունը հետույքի չափերի և տեսքի փոփոխման համար: