08/11/2017 15:07
ԱՄՆ առևտրի նախարարը Forbes–ում հայտնվելու համար իր եկամտի չափը 2 մլրդ դոլարով ավելացրել է
ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսն իր կարողության չափը 2 միլիարդ դոլարով ավելացրել է, որպեսզի հայտնվի Forbes ամսագրի վարկանիշային ցուցակում: Այս մասին հայտնում է Forbes-ը, փոխանցում է Gazeta.ru-ն։
Ինչպես հայտնի էր դարձել, 2016 թվականին Ռոսի կարողությունը գնահատվում էր 2,9 միլիարդ դոլար։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում աշխատանքի անցնելուց հետո պաշտոնական տվյալները գաղտնազերծեցին նրա ակտիվների արժեքը, որոնք 700 միլիոն դոլարից էլ պակաս էին։
Իր հերթին նախարարը պատմել է, որ ավելի քան 2 միլիարդ դոլար ընտանեկան վստահության ներքո են։ Դրանց մասին տեղեկատվություն տրամադրել Ռոսը մերժել է՝ հիմնավորելով, որ տեղեկատվությունը գաղտնիություն է պահանջում։
«Տեղեկատվության մեկամսյա հանգամանալից ստուգումներից հետո Forbes-ը վստահ է, որ գտել է պատասխանը՝ այդ գումարները երբեք էլ գոյություն չեն ունեցել։ Պարզ է դառնում, որ Ռոսը ստել է մեզ», —հայտնել են պարբերականից։