08/11/2017 14:20
Շատ կեղտոտ բաներ են կատարվում մեր շուրջը. Էդգար Ռոստոմյանը՝ ամուսնալուծության լուրերի մասին
Երեկվանից համացանցում լուր էր տարածվել այն մասին, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երաժիշտ, «Արմենոիդս» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանն ու կինը՝ մոդել Նադեժդա Հովհաննիսյանն, ամուսնալուծվել են: Խոսակցությունների պատճառ էր հանդիսացել երգչի ֆեյսբուքյան գրառումն այդ մասին, սակայն ժամեր անց Էդգար Ռոստոմյանը հերթական գրառման միջոցով հերքեց այդ լուրերը:
«Ինչ-որ մեկը դոստուպ ունի մեր անձնական ինֆորմացիային, էլեկտրոնային հասցեներին, հեռախոսներին, գտնվելու վայրերին: Ինչ որ կազմակերպություն հետևում է մեզ, ժողովուրդ, շատ կեղտոտ բաներ են կատարվում մեր շուրջը, մենք զգում ենք: Պատրաստվում ենք կիբերհանցագործության վերաբերյալ հայտով ոստիկանություն դիմել», - գրել է երգիչը՝ հիշեցնելով, որ այդ մասին ակնարկել է դեռևս մեկ ամիս առաջ: