08/11/2017 10:29
Տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները պարզաբանել են` ինչու են հրաժարվել Վիգեն Սարգսյանի հետ հանդիպումից (Տեսանյութ)
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները պարզաբանում են տարածել, թե ինչու են հրաժարվել նախօրեին հանդիպել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Ուսանողների խոսքով` իրենց տեղյակ չի պահվել հանդիպման ձևաչափի մասին: Նշվել է, որ իրենցից կարող է մասնակցել 4 ներկայացուցիչ, ինչպես նաև մասնակցելու են բուհերի Ուսանողական խորհուրդներից երկուական ներակայցուցիչ, այն դեպքում, երբ որևէ Ուսանողական խորհուրդ այս ընթացքում կողմ կամ դեմ չի արտահայտվել օրինագծին:
Բացի այդ բողոքող ուսանողներին տեղեկացրել են, որ հանդիպումը լուսաբանելու են բազմաթիվ ԶԼՄ-ներ, մինչդեռ իրենք պարզել են, որ շատ լրատվամիջոցներ հանդիպման մասին ընդհանրապես տեղյակ չէին:
Մանրամասները` տեսանյութում: