09/11/2017 11:39
Տարկետման վերացմանը կողմ չեմ. կենսաբանության ֆակուլտետի դեկան
«Հանուն գիտության նախաձեռնության զարգացման» անդամները պահանջեցին իրենց թույլատրել շրջել ԵՊՀ մասնաշենքերի ներսում և տեսնել՝ արդյոք լսարանները դատարկ են, թե ոչ:
Նախաձեռնության երեք անդամ մի քանի լրատվամիջոցի ուղեկցությամբ մտան մասնաշենքեր, որտեղ լսարանների մի մասը դատարկ էին, մի մասը փակ, որոշ լսարաններում էլ սակավաթիվ ուսանողներ կային:
Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը նշեց, որ 100 տոկոսանոց դասապրոցես չէր ընթանում:
«Ինձ թվում է՝ պատճառը դասադուլն է, բայց տարբեր կուրսերում տարբեր քանակով ուսանողներ եղել են, այսինքն՝ ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում, ճիշտ չէ», - ասաց դեկանը:
Դիտարկմանը, թե ինչպես է վերջինս վերաբերում տարկետման վերացմանը, դեկանը նշեց. «Պիտի ասեմ, որ տարկետման վերացմանը կողմ չեմ, բայց ընդհանուր առամամբ սա պետք է քննարկման առարկա դառնա, պետքա է քննարկել, դասադուլները սխալ են», - նշեց նա:
Դեկանը պնդեց նաև, որ ռեկտորի կողմից ճնշումներ չեն եղել: