09/11/2017 10:26
3-րդ օրն է՝ ուսանողները շարունակում են դասադուլը՝ պահանջելով վերանայել տարկետման իրավունքի վերացման մասին որոշումը
Երևանի պետական համալսարանի դիմաց շարունակվում է ուսանողների բողոքի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքի վերացման:
Ուսանողներն արդեն 3-րդ օրն է՝ դասադուլ են անում՝ պահանջելով վերանայել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքի սահմանափակումը:
Ուսանողները շրջում են համալսարանի բակով՝ վանկարկելով «դասադո՛ւլ», «միացե՛ք», «տարկետում լինելու ա»: Նրանք նաև կոչ են անում դասախոսներին միանալ իրենց:
Հիշեցնենք, որ երեկ 10 ուսանողներ հանդիպել էին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ և քննարկել հարցը:
Նախարարն ասել էր, որ հայրենիքի հանդեպ պարտավորությունը բոլորի համար է, ուսանողներն էլ գոհ չլինելով՝ հայտարարել էին, որ իրենց ձայնը չլսվեց և իրենք շարունակելու են դասադուլը: