09/11/2017 16:34
Կարեն Կարապետյանի և ուսանողների հանդիպմանը մասնակցում են նաև Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողների հանդիպմանը մասնակցում են նաև Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը, այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:
«Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում են նաև պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները»,- գրել է Ա. Արարատյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տարկետում պահանջող ուսանողները նախ հրաժարվել էին հանդիպել վարչապետի հետ առանց լրատվամիջոցների ներկայության, ապա համաձայնել` պայմանով, որ հանդիպումից հետո իրենց կտրամադրվի դրա չմոնտաժված տեսանյութը: