09/11/2017 10:34
Ըստ Կարեն Ավագյանի՝ մի քանի ուսանողներ, դասադուլին միանալով, լուծում են անձնական խնդիր. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն, անդրադառնալով ԵՊՀ ուսանողների կողմից անցկացվող դասադուլին, նշել է, որ իր մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ առաջին ընթերցումից հետո, եթե կային նոր առաջարկություններ և հարցապնդումներ, ուսանողները չեն ներկայացրել ժամանակին։
«Ուսանողների պնդումները և այն, որ տարեկետումը վերացվելու է, չեն համապատասխանում իրականությանը։ Դասադուլավորների մեջ կան ուսանողներ, որոնք լուծում են անձնական խնդիր, միացել են ողջ ուսանողությանը, իսկ ՀՀԿ-ական ուսանողները, բնականաբար, չեն մասնակցում այս գործընթացներին», - նշել է պատգամավորը: