09/11/2017 20:22
«Չելսին» հեռացրել է վարսահարդին ֆուտբոլիստների հետ լուսանկարները համացանցում հրապարակելու համար. Լուսանկար
Վարսահարդար Ահմեդ Ալսանավիին արգելել են այցելել «Չելսիի» մարզաբազա և զբաղվել իր աշխատանքով: Այս մասին հայտնում է The Sun-ը: Ալսանավին, ով սեփական սրահն ունի լոնդոնյան ակումբի մարզաբազայի մոտակայքում, հաճախ է եղել «Չելսիի» ենթակայության տակ, հարդարել ֆուտբոլիստների մազերն, ինչից հետո լուսանկարվել և այն տեղադրել սոցիալական ցանցի իր էջերում, փոխանցում է Championat.com-ը:
Վարսահարդարը նաև հաճախել է ակումբի մարզաբազա խաղերի նախօրդ օրը, երբ մուտքն այնտեղ արգելված է եղել: Նման պահվածքը դուր չի եկել «Չելսիի» ղեկավարությանը, և Ալսանավին հեռացվել է:
«Լուսանկարներ, ինքնագրերով մարզաշապիկներ, ֆուտբոլիստների լուսանկարների օգտագործում՝ սեփական բիզնեսն առաջ տանելու համար. սա չափազանց է: Ֆուտբոլիստները սեփական կերպարի օգտագործման իրավունքների համար ունեն հատուկ պայմանագրեր: Ակումբն ունի հովանավորներ, ովքեր միլիոնավոր ֆունտեր են վճարում այդ իրավունքների համար:
Նա չափազանց մեծ ազատություն էր ստացել: Սա չափազանց էր, այդ իսկ պատճառով նա ստիպված էր հեռանալ», - ասել է աղբյուրը:
EXCLUSIVE: Chelsea fire training ground barber for taking SELFIES with Blues stars https://t.co/544O6FgF9f pic.twitter.com/KhlhDLi7se
— The Sun Football ⚽ (@TheSunFootball) November 9, 2017