09/11/2017 12:28
«Ռեալը» մտադիր չէ վաճառել Բեյլին
«Ռեալում» հավատում են, որ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կկարողանա վերադառնալ նախկին մակարդակին մի շարք վնասվածքներից հետո, հայտնում է Sports.ru-ն:
Մադրիդյան ակումբում ոչ ոք չի դիտարկում նրան վաճառելու տարբերակը:
28-ամյա ֆուտբոլիստը գիտի, որ իրեն ամբողջովին աջակցում են «Ռեալում»:
Միևնույն ժամանակ Բեյլը պետք է ապացուցի, որ կարող է մասնակցել յուրաքանչյուր հանդիպման: Նրա խաղին գնահատական կտրվի միայն մրցաշրջանի ավարտից հետո:
Ակումբի հետ Բեյլի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին: