09/11/2017 16:19
ՌԴ ԳՆ. Ռուսաստանն ու Թուրքիան առևտրային ոլորտում փոխադարձ պահանջներ այլևս չունեն
Ռուսաստանն և Թուրքիան առևտրային ոլորտում միմյանց հանդեպ պահանջներ չունեն, հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խատուովը, փոխանցում է РИА Новости-Ն:
«Այսօր մենք Թուրքիա ենք արտահանում կրկնակի շատ հացահատիկ, քան՝ անցյալ տարի», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան:
Նա նաև ընդգծել է, որ ռուսական հացահատիկ ներկրող հիմնական երկրների հետ ներկա փուլում որևէ խնդիր չկա:
Այն հարցին, թե արդյոք Անկարան չեղարկել է ռուսական հացահատիկի ներկրման վերաբերյալ սահմանած նոր սահմանափակումները, փոխնախարարն ասել է.
«Չգիտեմ, թե ինչ սահմանափակումներից է հրաժարվել Թուրքիան, միայն հաստատում եմ արտահանման այն ծավալները, որոնք առկա են այսօր»: