09/11/2017 15:44
ՄԽ համանախագահները մինչև տարեվերջ նախատեսում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում
ՌԴ ԱԳՆ-ից հաստատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու մտադրությունը, սակայն այս պահին հստակ օրը դեռ հայտնի չէ, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցով Ժնևի գագաթաժողովի արդյունքները՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները մինչև տարվա վերջ նախատեսում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, նման շփումները նախանշված են», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թե երբ է կայանալու հանդիպումը, նա չի նշել: