09/11/2017 19:30
Ֆաբիո Կանավարոն դարձել է «Գուանչժոու Էվերգրանդի» նոր մարզիչը
«Տյանցզին Ցյուանցզյանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն գլխավորել է «Գուանչժոու Էվերգրանդը»: Այդ պաշտոնում նա փոխարինել է բրազիլացի Լուիս Ֆելիպե Սկոլարիին, հաղորդում է չինական ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալացի մասնագետը 2014-2015 թվականներին աշխատել է «Գուանչժոու Էվերգրանդի» հետ, փոխանցում է Championat.com-ը:
Կանավարոն «Տյանցզին Ցյուանցզյանը» գլխավորել էր 2016 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում նա դարձել էր Չինաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 7-րդ անգամ չեմպիոն էր հռչակվել հենց «Էվերգրանդը»: