09/11/2017 12:50
Դասադուլ հայտարարած ուսանողները բողոքի ցույցը կշարունակեն կառավարության շենքի դիմաց
Արդեն 3-րդ օրը տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները քիչ անց բուհերից կշարժվեն դեպի կառավարություն:
Այսօր առավոտյան ուսանողները շրջեցին ԵՊՀ մասնաշենքերով, ապա Երևանի տնտեսագիտսական և բժշկական համալսարանով՝ հորդորելով ուսանողներին միանալ իրենց՝ միանալով երթին կամ պարզապես դասերի չհաճախելով:
Նշենք, որ ավելի վաղ «Հանուն գիտության նախաձեռնության զարգացման» անդամները շրջել էին Կենսաբանության ֆակուլտետով և պարզել, որ 550 ուսանողից դասի էր ներկայացել 150-ը: Ֆակուլտետի դեկանը չէր բացառել, որ բացակայությունների պատճառը դասադուլն է: