09/11/2017 18:04
Հայաստան-Բելառուս. Դատարկ մարզադաշտում մեկնարկել է ընկերական հանդիպումը. Լուսանկարներ
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը։
Չնայած նրան, որ ՀՖՖ-ն այս անգամ հանդիպման տոմսերի համար սահմանել էր մի փոքր ցածր գին, սակայն դա չի նպաստել, որ երկրպագուները առաջվա նման գնան հավաքականի խաղերին։
«Հանրապետական» մարզադաշտում դատարկություն է. շուրջ 100 երկրպագու է եկել դիտելու Հայաստան-Բելառուս հանդիպումը։
Ի դեպ, այս անգամ հավաքականին չի աջակցելու նաև Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը։
«Հարգելի երկրպագուներ, ՖԱՖ-ը Հայաստան-Բելառուս հանդիպման համար երկրպագման երթ ու երկրպագման միջոցառումներ մարզադաշտի տրիբունայում չի կազմակերպելու:
Բոլոր ցանկացողները կարող են ՖԱՖ-ականների հետ միասին ներկա գտնվել հանդիպմանը և ՀՖՖ-ի գործողություններին արժանի փոխադարձ լռությամբ հետևել հանդիպման ընթացքին: ՖԱՖ-ը կլինի ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ տրիբունայում», - հայտարարություն են տարածել FAF-ականները։