09/11/2017 14:19
Տարկետում պահանջող ուսանողները Կառավարությունում են. նրանք սպասում են վարչապետին
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները տարկետման պահանջով շարժվել են ՀՀ Կառավարություն:
Այստեղ նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Այս պահին սւսանողների հետ բանակցում է վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօրեին դասադուլ հայտարարած ուսանողները հանդիպել են Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, սակայն, իրենց խոսքով, չեն ստացել հուզող հարցերի պատասխանները ու այդ պատճառով որոշել շարունակել դասադուլը նաև երրորդ օրը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ դասադուլ հայտարարած ուսանողները դեռևս չեն հանդիպել: Պաշտպանության նախարարությունում կազմակերպված հանդիպմանն ուսանողները հրաժարվել են մասնակցել, քանի որ նրանց համար անընդունելի է եղել հանդիպման ձևաչափը: