10/11/2017 09:31
«Լուսավոր Հայաստան». Պետք է նոր ընտրություններ նշանակվեն. «Ժամանակ»
Սահմանադրական դատարանն այսօր քննելու է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որ վերաբերում է ՏԻՄ նոր օրենսգրքում հստակություն մտցնելուն։ Անցած տարի հոկտեմբերի 2-ին Վանաձորում ի հայտ եկավ այս հակասությունը։
«Ժամանակ»-ը հիշեցրել է, որ ընտրություններից հետո Վանաձորի ավագանում «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և ՀՎԿ խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը և մինչ օրս չեն մասնակցում, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝ պնդելով, որ իրենք անօրինական ոչ մի բան չեն անում։
«Ժամանակ»-ի հետ զրույցում ավագանու ԼՀԿ խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նշել է. «Եթե նիստերը, կայացված որոշումները անվավեր ճանաչվեն, ապա պետք է այդ ավագանին ևս անվավեր համարվի, ու նոր ընտրություններ նշանակվեն։ Մենք այս ակնկալիքն ունենք»։